‘Հրապարակվել է Ամուլսարի հարցով փորձագիտական եզրակացությունը’

1691

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ 2019թ. մարտի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի աղտոտման մասին տեղեկությունները պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ թաքցնելու առերևույթ դեպքի առթիվ քրեական գործով նշանակվել է էկոլոգիական, երկրաբանական, հիդրոլոգիական, երկրաֆիզիկական, քիմիական, շինարարատեխնիկական համալիր փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:

Եզրակացության վերջնական տարբերակը 2019 թվականի օգոստոսի 7-ին փորձագետների կողմից ուղարկվել է վարույթն իրականացնող մարմնին:

Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից եզրակացության վերջնական տարբերակը անգլերեն լեզվից թարգմանվել է հայերեն և այսօր երկլեզու տարբերակով  հասանելի է հանրությանը:

Եզրակացությանը կարող եք ծանոթանալ Քննչական կոմիտեի կայքում

Նախորդ հոդվածը‘Լիմայի խումբը դատապարտել է Վենեսուելայի իշխանությունների գործողությունները’
Հաջորդ հոդվածը‘ՍԴ անդամների հնարավոր հրաժարականներից վախեցածները’