‘Հրդեհ է բռնկվել Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում’

824

Այս գիշեր, ժամը 04.25-ին, ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ֆուչիկի փողոցի թիվ 30 հասցեում՝ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի 5-րդ հարկում: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ կայքը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: 

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կենտրոնի 605-րդ սենյակում: Ամբողջությամբ այրվել է մեկ մահճակալ՝ ներքնակով: 

Ներսում գտնվել է Է. Ն.-ը (ծնվ. 1940թ.), ով հրդեհի հետևանքով չի տուժել և տեղափոխվել է այլ հիվանդասենյակ: 

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և ԵՎՐՈ-ի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Քաղաքական ֆուտբոլը և «դաղալ» թիմի հեռացումը’