‘Հրդեհ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի մասնաճյուղում’

758

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր, ժամը 06.05-ին, տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 171 շենքում` «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի մասնաճյուղի վարչական շենքում:

Դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.40-ին:

Նախնական տվյալներով՝ այրվում են շինության 1-ին և 2-րդ հարկերը՝ մասնակի (մոտ 200 քմ), և տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 100 քմ): Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանի ա լյա Պուտին ասուլիսը. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Շանթ Հարությունյանը հացադուլ է հայտարարել’