‘Խոդորկովսկին Շվեյցարիայից մշտական բնակության թույլտվություն է խնդրել’

1061

Ռուսաստանի  ЮКОС նավթային ընկերության նախկին  ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին դիմել է Շվեյցարիայի իշխանություններին՝ խնդրելով մշտական բնակության թույլտվություն տրամադրել իրեն, այսօր հաղորդել է Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով Խոդորկովսկու ներկայացուցչին:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի 20-ին Ռուսաստանի նախագահը ստորագրեց Խոդորկովսկու ազատ արձակման հրամանը: Խոդորկովսկին դատարանի որոշմամբ, խարդախության և հափշտակման մեղադրանքով ավելի քան տասը տարի գտնվում էր կալանքի տակ: Կալանավայրից դուրս գալուց անմիջապես հետո բիզնեսմենը մասնավոր ինքնաթիռով մեկնեց Բեռլին: Շվեյցարիան, որտեղ բնակվում է Խոդորկովսկու կինը՝ Իննան, նրան երեքամսյա Շենգենյան վիզա տրամադրեց:  Խոդորկովսկին նախկինում էլ չի բացառել, որ կարող է մնալ Շվեյցարիայում: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սիրիա. Գրոհայինները միանձնուհիներին փոխանակել են կին կալանավորների հետ’
Հաջորդ հոդվածը‘Հրդեհ Փափազյան փողոցում. տուժածների առողջական վիճակը ծանր է’