‘Հրդեհ «Օջախ» ռեստորանային համալիրում’

1022

Փետրվարի 8-ին, ժամը 03.53-ին ԱԻ նախարարություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցում գտնվող «Օջախ» ռեստորանային համալիրում:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են ռեստորանի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 200 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.42-ին, մարվել` 07.19-ին:
Ամբողջությամբ այրվել են ռեստորանի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 200 քմ) և սրահի գույքը` մասնակի:

Նախորդ հոդվածը‘Արցախի երիտասարդական կազմակերպությունները ԵԱՀԿ-ից պահանջում են միջադեպերի հետաքննություն անցկացնել’
Հաջորդ հոդվածը‘Ըստ ԱԻՆ-ի` դժվարանցանելի է միայն Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը’