‘Հրետակոծության հետեւանքով զոհվել է 12 ամյա երեխա, եւս երկուսը վիրավոր են’

1498

ԼՂՀ ՊԲ-ն փոխանցում է, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվում ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ըստ ՊԲ օպերատիվ տվյալների, ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 2004թ. ծնված Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են:

 

 

Նախորդ հոդվածը‘Վենգեր. «Կրուիֆն ազատության մարմնացում էր ֆուտբոլում» ‘
Հաջորդ հոդվածը‘ՖԻԴԵ. հրապարակվել են նոր վարկանիշային աղյուսակները’