Հրվ․ Կորեայի ընդդիմության առաջնորդը Կիմ Չեն Ինին կոչ է արել չոչնչացնել հոր և պապի ժառանգությունը

185

Հարավային Կորեայում առաջատար ընդդիմադիր «Տոբուրո» Դեմոկրատական կուսակցության նախագահ Լի Չժե Մյոնը ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինին կոչ է արել  չոչնչացներ իր պապի և հոր՝ Կիմ Իր Սենի և Կիմ Չեն Իրի ջանքերի արդյունքները։

Քաղաքական գործչի խոսքով՝ Կորեական թերակղզում խաղաղությունն «անմիջականորեն կապված է տնտեսության և ժողովրդի կյանքի հետ»։

«Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը պետք է անհապաղ դադարեցնի հրթիռային սադրանքները և վերջ դնի թշնամական ակցիաներին։ Նա նաև պետք է ջանքեր գործադրի, որպեսզի չջնջի, չոչնչացնի իր նախնիների՝ Կիմ Իր Սենի և Կիմ Չեն Իրի ջանքների արդյունքները»,- ասել է ընդդիմության առաջնորդը, որի խոսքը մեջբերել է Yonhap գործակալությունը։

Կուսակցության նախագահը հավելել է, որ Սեուլը նույնպես չպետք է  «ուժ՝ ուժի դիմաց», «ակն ընդ ական» սկզբունքով քաղաքականություն վարի։ Ըստ նրա՝ չարժե ռիսկի ենթարկել խաղաղությունը թերակղզում՝ հանուն նրա, որ «դաս տրվի Հյուսիսային Կորեային»։

Նախորդ հոդվածըՄադուրոն քննադատել է Արգենտինայի նախագահի ելույթը Դավոսում
Հաջորդ հոդվածըՊաղեստինի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի պաշտոնատար անձանց՝ պաղեստինցիներին սպանելու կոչերը