Պաղեստինի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի պաշտոնատար անձանց՝ պաղեստինցիներին սպանելու կոչերը

172

Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը վճռականորեն դատապարտել է Իսրայելի բարձրաստիճան կառավարական պաշտոնյաների կողմից կրկնվող այն արտահայտությունները, որոնք խրախուսում են մեծ թվով պաղեստինցիների սպանությունները անհիմն պատրվակներով։

Այդ մասին հաղորդել է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։

Ինչպես նշել են պաղեստինյան ԱԳՆ-ում, «Իսրայելի ազգային անվտանգության ծայրահեղական և ֆաշիստ նախարար Իտամար Բեն-Գվիրը իր  սադրիչ և ռասիստական հայտարարություններով օկուպացիոն բանակի զինվորների և ծայրահեղական մոլեռանդ-վերաբնակիչների շրջանում պաշտպանում է ցանկացած պաղեստինցու գնդակահարությունը, եթե անգամ զինվորի կյանքին ոչինչ չի սպառնում»։

«Բեն-Գվիրը փորձում է հրեշ ներկայացնել բոլոր պաղեստինցիներին՝ նրանց վերաբերվելով որպես ահաբեկիչների, խրախուսելով արտադատական մահապատիժներն ու զանգվածային սպանությունները, որոնք կիրառվում են Գազայի հատվածում և Արևմտյան ափին, ներառյալ Արևելյան Երուսաղեմը»,- ասվում է Պաղեստինի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նախորդ հոդվածըՀրվ․ Կորեայի ընդդիմության առաջնորդը Կիմ Չեն Ինին կոչ է արել չոչնչացնել հոր և պապի ժառանգությունը
Հաջորդ հոդվածըՆիքի Հեյլին խոստացել է ընտրություններում հաղթելու դեպքում ներում շնորհել Թրամփին