‘ՀՔԱՎԳ. Մահացության դեպքերով քննությունները օբյեկտիվ չեն իրականացվում ‘

958

ՀՀ զինված ուժերում 2013 թ. հունիս- հուլիս ժամանակահատվածում մեր կողմից արձանագրվել են 20 մահացության դեպքեր, որոնցից միայն 2-ն է  հրադադարի ռեժիմի խախտման պատճառով:

Մահվան դեպքերից յուրաքանչյուր 4-ից մեկը, ըստ նախնական տվյալների, որակվել են որպես ինքնասպանություն: Նկատենք, որ միայն հուլիս ամսվա ընթացքում արձանագրվել է մահացության 5 դեպք, որից 2-ը ինքնասպանություն որակմամբ:

Հաշվի առնելով, որ մինչ այժմ այսպես կոչված ինքնասպանություն որակմամբ մահացության դեպքերով նախաքննական մարմինների կողմից իրականացված քննության որակը, գործադրված միջոցների անարդյունավետությունը, հիմնավոր կարծիք ունենք առ այն, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը իրական և արդյունավետ ջանքեր չի գործադրում կանխելու մահացությունների շարանը կամ գործադրված ջանքերը, որի մասին բազմիցս հայտարարվում է պաշտոնական գերատեսչության կողմից՝ ունեն ձևական բնույթ:

Գտնում ենք, որ մահացության դեպքերով քննությունները չեն իրականացվում օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ, ուղեկցվում են վկաների նկատմամբ ճնշումներով, բռնություններով և ապօրինի այլ գործողություններով: համակարգային խնդիրները կրկնվում ն մակացության ամն մի դեպքով իրականացված ծառայողական նյութերում:

Գտնում ենք, որ մահացության դեպքերը կանխելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել համակարգային, արմատական փոփոխություններ, որոնք

պետք է միտված լինեն պաշտպանական գերատեսչության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության  արդյունավետ ինստիտուտների ներդրմանը և նրանց հզորացմանը

 ՀՀ պաշտպանության նախարարության գործունեության  և թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանը ,

Ձևական մոտեցումները ոչ միայն անարդյուավետ են, այլև արժենում են մարդկային կյանքեր, որի համար պատասխանատվություն է կրում ոչ միայն պաշտպանական գերատեսչությունը հանձինս ՀՀ ՊՆ նախարար Ս. Օհանյանի, այլ նաև զինված ուժերում զինվորական ծառայության կազմակերպման անմիջական պատասխանատուն՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը և նրա պետը ՝ Գ. Խաչատուրովը:

Կոչ ենք անում յուրաքանչյուր մահացած զինվորի ծնողներին շարունակել հետևողական լինել իրենց որդիների գործերով պատշաճ քննություն իրականացնելու, մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու գործում:

Ամեն մի անհետևողականությունը թեկուզ մեկ մահացության դեպքով գործի քննության նկատմամբ նպաստում է նոր մահացության դեպքերին:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

  

Նախորդ հոդվածը‘Բրազիլիայում գործադուլ են անում բժիշկները և օդանավակայանների աշխատակիցները’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ական պատգամավոր. Արտագաղթը, իսկապես, մեր հիմնական խնդիրներից մեկն է ‘