‘ՀՔԾ-ն վարույթ է ընդունել թիվ 4/20 ընտրատեղամասում հանրաքվեի արդյունքները կեղծելու փաստի առթիվ հարուցված քրեական գործը’

1231

Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ ՀԱԿ վստահված անձ Անի Թ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքների ամփոփման ընթացքում թիվ 4/20 ընտրական տեղամասի հանձնաժողովի նախագահի կողմից ձայները սխալ հաշվելու, ինչպես նաև արձանագրություններն ակնհայտ սխալ տվյալներով հաստատելու արդյունքում կեղծվել են քվեարկության արդյունքները:

ՀԱԿ վստահված անձ Անի Թ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ քննչական կոմիտեի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 150-րդ հոդվածով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Նախաքննությունը շարունակվում է:

Նախորդ հոդվածը‘Վան Գալը՝ լրագրողներին. «Ես կարդացի, որ հեռացված եմ: Կարծում եք՝ ես ուզո՞ւմ եմ ձեզ հետ շփվել»’
Հաջորդ հոդվածը‘Ֆաբրեգաս. «Ուրախ եմ, որ Նևինը և BBC-ն ներողություն խնդրեցին ինձնից»’