‘ՀՔԾ-ում 28 քրեական գործ է քննվում ընտրախախտումների հետ կապված’

1585

Մինչ իշխանությունները պնդում են, թե իբր սահմանադրական հանրաքվեն անցել է բաց, թափանցիկ և առանց լուրջ խախտումների, միայն պաշտոնական թվերով և միայն ՀՔԾ-ում 2016 թվականի հունվարի 19-ի դրությամբ հանրաքվեի ժամանակ ընտրախախտումների հետ կապված քննվում են թվով 28 քրեական գործեր, որոնցից մեկը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ թվով 27 քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:  Բացի այդ, Հատուկ քննչական ծառայությունում նույնաբնույթ 7 այլ դեպքերով շարունակվում է նյութերի նախապատրաստումը:

Այսօր նաև ՀՔԾ հաղորդագրություն էր տարածել, որ քրեական գործ է հարուցվել Սահմանադրության փոփոխությունների 2015 թվականի դեկտեմբերի 6-ի հանրաքվեի ընթացքում Հայ ազգային կոնգրեսի վստահված անձ, ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կարապետյանի հաղորդման հիման վրա:

Նախորդ հոդվածը‘ՀՔԱ Վանաձորի գրասենյակը՝ Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով երկրորդ դատական նիստի մասին’
Հաջորդ հոդվածը‘Ո՞վ և ի՞նչ հիմնավորմամբ է քանդել Արամի 30-ի շենքը’