‘ՀՔԿ. Զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ’

1057

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Ալբերտ Սաֆարյանի մահվան դեպքի առթիվ։ Հայտնում են ՀՔԿ-ից: «27.02.2015թ.՝ ժամը  20:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Ալբերտ Էմիլի Սաֆարյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգով մահացու հրազենային վնասվածք է հասցրել ինքն իրեն՝ ստորին ծնոտի շրջանում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը): Կատարվում է նախաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նախորդ հոդվածը‘Կոմսոմոլսկայա պրավդա. Պերմյակովի գործը կարող է քննվել Դոնի Ռոստովում’
Հաջորդ հոդվածը‘Անցած շաբաթ Ադրբեջանն ավելի քան 11000 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ’