‘Ձերբակալվել է ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետը’

1095

ՀՀ ՊՆ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննչական բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով /մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խաբեությամբ ուրիշի գույքի խոշոր չափերով հափշտակություն/ հանցանք կատարելու կասկածանքով 12.09.2012թ. ձերբակալվել են ՀՀ ՊՆ կենտրոնական արխիվի պետը և ՀՀ ՊՆ N զորամասի ԷՀՄ տեխնիկ օպերատորը: Այդ մասին ilur.am-ը տեղեկացավ ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Նախորդ հոդվածը‘Իսլամիստները պատրաստվում են Եգիպտոսից վռնդել ԱՄՆ դեսպանին’
Հաջորդ հոդվածը‘Հակաամերիկյան ցույցերը Reuters-ի ֆոտոթղթակիցների աչքերով (ֆոտոշարք)’