‘Արագածոտնի մարզպետը խոստացել է «մի կերպ» վերանորոգել գրեթե անանցանելի ճանապարհները’

1453

Արագածոտնի մարզի մի քանի գյուղերի ներկայացուցիչներ այսօր իրենց օրախնդիր պահանջներն են ներկայացրել մարզպետ Սարգիս Սահակյանին: Թալինից դեպի Կարմրաշեն եւ Ոսկեթաս գյուղերը տանող ճանապարհը պետության կողմից չի վերանորոգվել անկախացումից ի վեր:Այժմ այս ճանապարհները գրեթե անանցանելի են, քանի որ դեռեւս խորհրդային տարիներին փռված ասֆալտը  ամբողջությամբ քայքայվել է, իսկ գյուղացիների ուժերով ժամանակ առ ժամանակ խճով ու հողով կատարած վերանորոգումը ավելի անմխիթար վիճակի են հասցրել ճանապարհները:

Կարմրաշեն գյուղից iLur.am-ի զրուցակիցը նշեց, որ շրջակա բոլոր գյուղերում քիչ թե շատ տանելի ճանապարհներ են, քանի որ տարբեր տարիների վերանորոգվել են, սակայն նշված ճանապարհները` ոչ մի անգամ:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ գյուղացիներին հաջողվել է հանդիպել մարզպետ Սուրեն Սահակյանի հետ, որը խոստացել է մարտի 14-ին ժամանել Թալին եւ փորձել «մի կերպ» վերանորոգել ճանապարհները: Մարզպետը նշել է, որ հիմնական ասֆալտապատման մասին խոսք լինել չի կարող, անի որ «ինքը հրաման եւ ֆինանսական միջոցներ չունի, որ ասֆալտ անի»: 

Նախորդ հոդվածը‘Ձորաղբյուր գյուղում բրուցելյոզով հիվանդ անասուններ են հայտնաբերվել’
Հաջորդ հոդվածը‘Լիտվացի դիվանագետ. «Արևելյան գործընկերությունը» ոչ մի կերպ չի սպառնում Ռուսաստանի շահերին’