Ղազախստանում 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

338

Ղազախստանի հարավում երկուշաբթի 5,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Որոշ բնակավայրերում 2-3 բալ ուժգնությամբ ցնցումներ են զգացվել, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ին` վկայակոչելով Ղազախստանի ԱԻՆ սեյսմոլոգիական փորձարարական և մեթոդական արշավախմբին։

«Երկրաշարժի էպիկենտրոնը Ղազախստանի Ալմաթի քաղաքից 628 կիլոմետր դեպի արևմուտք է։ Երկրաշարժի էներգետիկ դասը կազմում է 11,7 մագնիտուդ։ Երկրաշարժի ուժգնությունը՝ MPV 5,4, խորությունը՝ 5 կիլոմետր»,- ասված է է հաղորդագրության մեջ։

Նախորդ հոդվածըԹուրքիայում կրկնված երկրաշարժը զգացվել է Երևանում և Գյումրիում
Հաջորդ հոդվածըՍիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 430–ի