Ճապոնիան Ուկրաինային կտրամադրի պաշտպանության միջոցներ և անօդաչուներ

387

Ճապոնիայի կառավարությունը Ուկրաինային կտրամադրի համազգեստներ և դիմակներ, որոնք պաշտպանում են քիմիական զենքից, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր, երեքշաբթի հայտարարել է Ճապոնիայի պաշտպանական գերատեսչությունը։

Բեռները մատակարարելու ժամկետ չի նշվում։ Ինչպես Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է պաշտպանության նախարար Նոուբո Կիսին, Ուկրաինայի մատակարարումները համապատասխանում են Ճապոնիայում հաստատված՝ երրորդ երկրներին պաշտպանական միջոցներ փոխանցելու սկզբունքներին։

Ավելի վաղ Ճապոնիան արդեն Ուկրաինա է ուղարկել մարդասիրական օգնություն և հանդերձանք՝ Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի պաշարներից։ Մասնավորապես, Կիևին տրամադրվել են զրահաբաճկոններ, պաշտպանական սաղավարտներ, տաք հագուստ, ֆոտո- և տեսասարքավորումներ, վրաններ, սանիտարական միջոցներ, սննդամթերք և էլեկտրագեներատորներ։

Kyodo գործակալության տեղեկատվության համաձայն՝ Ուկրաինան Ճապոնիային է դիմել նաև զենք, այդ թվում հրթիռներ մատակարարելու խնդրանքով, սակայն մերժում է ստացել, որովհետև Տոկիոն համարել է, որ նման մատակարարումները արտասահման զենք մատակարարելու հետ կապված սկզբունքների խախտում կլինեն։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՁերբակալություններ լրտեսության և պետական դավաճանության կասկածանքով
Հաջորդ հոդվածըՄարիուպոլի քաղաքապետ․ 40 հազար մարդ բռնի տողափոխվել է ՌԴ տարածք