Ղրիմի պետխորհուրդը կընդլայնի ուկրաինացի օլիգարխների ունեցվածքի ազգայնացման ցանկը

225

Ղրիմի հանրապետության պետական խորհուրդը չորեքշաբթի ընդլայնում է տարածաշրջանում ուկրաինացի օլիգարխների այն ունեցվածքի ցուցակը, որը կազգայնացվի, տեղեկացրել է հանրապետության ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել խորհրդարանի պատգամավորներին՝ կատարած լայնածավալ աշխատանքի համար՝ կապված ուկրաինական օլիգարխների ունեցվածքի ազգայնացման հետ։

 Այսօր մեզ մոտ հերթում է ունեցվածքի հերթական խմբաքանակը՝ խոշոր գինեգործական ձեռնարկություններ, բանկային կառույցներ, թմրամոլ Զելենսկու բնակարանը (նկատի ունի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն), դե, նաև Ուկրաինայի ահաբեկչական ռեժիմին բոլոր ծառայողների մնացած ունեցվածքը։ Հետևաբար, ինչպես խոստացել եմ, ռուսաստանյան Ղրիմում Ռուսաստանի թշնամիները փող չեն աշխատի, նույնիսկ տարբերակ չկա։ Եվ բոլոր նրանք, ովքեր երազում են, թե Ղրիմում ինչ-որ բան կունենան, թող հրաժեշտ տան իրենց երազանքներին»,- ասել է Ակսյոնովը հրապարակված տեսաուղերձում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊեսկով․ Հակամարտության խաղաղ կարգավորման նախադրյալներ առայժմ չկան
Հաջորդ հոդվածըՄեքսիկայի նախագահը՝ Պերուում իրեն անցանկալի անձ հայտարարելու մասին