‘Ղրիմում ոչ մի զորամաս չի կատարել ՌԴ զինվորականների՝ զենքը հանձնելու վերջնագիրը’

1243

Ո՛չ մի զորամաս, ո՛չ մի կայազոր կամ ռազմանավ չի կատարել զենքը հանձնելու վերաբերյալ ռուսաստանյան զինվորականների վերջնագիրը: Ինչպես  հաղորդել են Ուկրաինայի ՌԾՈՒ Սևաստոպոլի հրամանատարության ներկայացուցիչները, ոչ ոք  երդում չի տվել ինքնահռչակ «Ղրիմի կառավարությանը» և չի լքել ծառայության վայրը: Ղրիմում  զինծառայողների շրջանում չի եղել դասլքության դեպք՝ բացի Ուկրաինայի ՌԾՈՒ նախկին հրամանատար Դենիս Բերեզովսկու դավաճանությունից:

Ինչպես հաղորդել է Ղրիմում Ուկրաինայի ՊՆ մամուլի կենտրոնի պետ Վլադիսլավ Սելեզնյովը, մարտի 4-ի գիշերվա ընթացքում զորամասերի վրա հարձակման կամ դրանք գրավելու դեպքեր չեն արձանագրվել, թեպետ իրավիճակը լարված է մնացել: Մասնավորապես՝ մեծացել են ռուսաստանամետ ակտիվիստների  և «ինքնապաշտպանության» ջոկատների անդամների կուտակումները  Սևաստոպոլում Ուկրաինայի ՌԾՈՒ-ի և Սիմֆերոպոլում Ուկրաինայի ՌԾՈՒ-ի շտաբների մոտ: Նաև հաղորդվում է Սևաստոպոլի Ստրելեցկի ծովածոցում զինված մարդկանցով երկու ավտոբուսների ժամանման մասին:

Ըստ podrobnosti.ua-ի՝ Ռուսաստանը, բացի Ղրիմից, զորքեր է կուտակում նաև Ուկրաինայի ցամաքային սահմանների մոտ: Պետական սահմանապահ ծառայությունից հայտնել են, որ նկատվում է ռազմական տեխնիկայի կուտակում Ռուսաստանի տարածքում՝ Խարկովի, Լուգանսկի և Դոնեցկի մարզերի պետական սահմանների մոտ:

Նախորդ հոդվածը‘«Դեմ եմ» նախաձեռնությունը պիկետ կանցկացնի Ֆիննախի մոտ’
Հաջորդ հոդվածը‘Մայդանն ու Արցախի հիմնախնդիրը’