Ղրիմցի թաթարները թերակղզու առնչությամբ կոչով դիմել են Թուրքիային

497

Ղրիմցի թաթարների ներկայացուցչությունը դիմել է Թուրքիային՝ կոչ անելով Ղրիմը ճանաչել Ռուսաստանի մաս, փոխանցում է РИА Новости-ն։

«Եթե Թուրքիայի ղեկավարությունն ուզում է հետևողական լինել, և ղրիմցի թաթարներին աջակցելը քաղաքական փիառ չէ, ապա թերակղզին անհրաժեշտ է ճանաչել Ռուսաստանի Դաշնության մաս,- հայտարարել է  ղրիմցի թաթարների տարածաշրջանային ազգային-մշակութային ինքնավարության ղեկավար Էյվազ Ումերովը։- Մենք տանն ենք, և դա մեր ընտրությունն է»,- հավելել է նա։

Ավելի վաղ թուրքական Մալթեփե համալսարանի պրոֆեսոր Հասան Ունալը ԶԼՄ-ներին հայտարարել էր, որ ռուսաստանյան և թուրքական կողմերը կարող են պայմանավորվածություն ձեռք բերել թերակղզու հարցում, եթե Մոսկվան անկախ պետություն ճանաչի ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՌուսաստանն անհատույց կերպով զենք և տեխնիկա կմատակարարի Տաջիկստանի բանակին
Հաջորդ հոդվածըՊՆ պաշտպանական քաղաքականության գլխավոր վարչության պետն ընդունել է ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներին