‘Ղրղզստանի խորհրդարանը մեղադրանք է ներկայացրել երկրի նախկին նախագահին’

1254

Ղրղզստանի խորհրդարանի պատգամավորները երեկ մեղադրանք են ներկայացրել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին, ինչի արդյունքում պետության նախկին ղեկավարը կարող է զրկվել անձեռնմխելիությունից: Այդ մասին ТАСС-ին հաղորդել են հանրապետության օրենսդիր մարմնի աշխատակազմից:

«Անձեռնմխելիությունից զրկելու հարցով հատուկ ստեղծված խորհրդարանական հանձնաժողովը  ինը կետով մեղադրանք է ներկայացրել Ատամբաևին»,- հաղորդել են աշխատակազմից: Ըստ այդմ՝ հանձնաժողովը կարծում է, որ նախկին նախագահը առանչություն ունի Ռուսաստանի քաղաքացիներին զենքով պարգևատրելուն, այդ թվում՝ կազմակերպված հանցախմբերի անդամներին: Ատամբաևը մեղադրվում է նաև Կոյ-Տաշ գյուղում տուն կառուցելու նպատակով ապօրինաբար հող ձեռք բերելու համար:

Հանձնաժողովի տվյալներով՝ Ատամբաևը կապ ունի քրեական հեղինակություն հանդիսացող Ազիզ Բատուկաևին կալանքից ազատելու հետ, նա ապօրինաբար վերապրոֆիլավորել է հողերը Իսիկ-Կուլի և Չույսկյան մարզերում, թաքցրել է եկամուտները: Նրան մեղադրում են Բիշքեկի ՋԷԿ-ի նորացման ընթացքում կոռուպցիայի և ածուխի ապօրինի մատակարարման մեջ:

Մեկուկես տարում Ղրղզստանում կոռուպցիայի մեղադրանքով կալանավորվել են Ատամբաևի մերձավոր շրջապատից մի քանի հոգի, այդ թվում՝ երկու նախկին վարչապետ, մայրաքաղաքի երկու քաղաքապետ, մի շարք նախարարներ, պատգամավորներ և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վենեսուելա. Գուայդոյին մեղադրում են պետական միջոցները հափշտակելու մեջ’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Քոչարյանին պետք է «տղամարդու» մի իդեալ, որն ինքը չէ’