‘Ղրղզստանի նախկին նախագահին կոռուպցիայի մեղադրանք է ներկայացվել’

1178

Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևին կոռուպցիայի մեղադրանք է ներկայացվել: Այդ մասին տեղեկացրել է պետության նախկին ղեկավարի փաստաբանը:

Նրա խոսքով՝ Ատամբաևը կալանավորվել է մինչև օգոստոսի 26-ը՝ «քննչական միջոցառումներ անցկացնելու ընթացքում»:

Փաստաբանի գնահատմամբ՝ ձերբակալման ժամանակ խախտվել են մի շարք դատավարական նորմեր, մասնավորապես՝ պետության նախկին ղեկավարին ոչ մի փաստաթուղթ չի ներկայացվել, նրան «ծանուցագիր են հանձնել և անմիջապես ընտրել են խափանման միջոցը»:

Ի դեպ, Ղրղզստանի մայրաքաղաքում ծավալված անկարգությունների ժամանակ ձերբակալվել են նաև Ատամբաևի 40 կողմնակիցներ:

Բիշքեկի ներքին գործերի գլխավոր վարչության տվյալներով՝ առնվազն մեկուկես հազար մարդ փորձել է Ղրղզստանի մայրաքաղաքում անկարգություններ կազմակերպել օգոստոսի 9-ի գիշերը:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մոսկովյան ցույցերում Դաշնային խորհուրդը Արևմուտքի ձեռքն է տեսնում’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքապետարանը վթարային շենքի բնակիչներին բնակարան է նվիրել. PanARMENIAN.Net’