Ղրղզստանի և Ղազախստանի նախագահները կմասնակցեն ԹՊԿ գագաթնաժողովին

232

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մարտի 16-ին կմասնակցեն Թյուրքական պետությունների կազմակերպության արտահերթ գագաթնաժողովին, որը կայանալու է Անկարայում։

Միջոցառման ընթացքում կքննարկվեն ԹՊԿ գործունեության արդիական ուղղությունները արտակարգ իրավիճակների կառավարման և մարդասիրական օգնության տրամադրման ոլորտում, այդ թվում՝ այն հարցերը, որոնք կապված են բնական աղետների դեմ պայքարում փոխգործակցության համակարգման և ամրապնդման հետ։

«Այցի ընթացքում նախատեսված է նաև հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ»,- նշվում է պետության ղեկավարի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Թյուրքական պետությունների կազմակերպությունն ստեղծվել է 2009 թ․՝ որպես Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդ՝ Թյուրքական խորհուրդ։ Իր ներկայիս անվանումն ստացել է 2021 թ․ նոյեմբերին Ստամբուլում կայացած գագաթնաժողովում։ Կազմակերպության կազմում են՝ Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Թուրքիան և Ուզբեկստանը, որպես դիտորդներ՝ մասնակցում են Թուրքմենստանը և Հունգարիան։ Առաջիկա գագաթնաժողովում որպես դիտորդ հրավիրված է նաև միջազգային հանրության կողմից չճանաչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄիջոցներ են ձեռնարկել, որ ԱԹՍ-ի բեկորները չընկնեն օտարների ձեռքը
Հաջորդ հոդվածըՄոլդովա․ Մերձդնեստրում ահաբեկության նախապատրաստման հետ Ուկրաինան կապ չունի