Ղրղզստանն էլ կողմնորոշվեց

506

Ղրղզստանի խորհրդարանը երկրորդ փորձից հետո հավանություն է տվել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան զինվորներ ուղարկելու որոշմանը։

Քվեարկության օրը ղրղզական խորհրդարանի մոտ պիկետ է տեղի ունեցել հարևան երկիր խաղաղապահներ ուղարկելու դեմ, պիկետին մասնակցել է մի քանի տասնյակ մարդ։

Նախատեսվում է ուղարկել 150 զինվոր, ութ միավոր զրահատեխնիկա և 11 միավոր ավտոմոբիլային տեխնիկա։

Ռուսաստանից Ղազախստան է մեկնում ՌԴԶ ընտրյալ ստորաբաժանում, որն աչքի է ընկել Չեչնիայում, Սիրիայում և Վրաստանի հետ պատերազմում։ Բելառուսն ուղարկում է միջազգային առաքելություններում փորձառու խաղաղապահների։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԴատարանը կալանք է դրել նախկին նախագահի ունեցվածքի վրա
Հաջորդ հոդվածըԲայդենը կոշտ ելույթ է ունեցել