‘Ճագարաբույծները Հռոմի պապին խորհուրդ են տվել ընտրել արտահայտությունները’

991

Հռոմի պապի՝ վերջերս կաթոլիկներին հասցեագրված ուղերձը, որում նա իր հոտին կոչ էր արել «ճագարների պես չբազմանալ», սուր  արձագանքի է արժանացել այդ կաթնասուններին բուծողների կողմից: Մասնագետները պոնտիֆիկոսի խոսքն աննրբանկատ են անվանել, հաղորդել է The Daily Telegraph-ը:

Գերմանացի ճագարաբույծները հանդես են եկել հայտարարությամբ, որով ցրում են այդ կենդանիների անզուսպ բազմացման վերաբերյալ առասպելը: Նրանք շեշտել են, որ Հռոմի պապը, համեմատություն անելիս, պետք է ավելի զգույշ ընտրի բառերը: Ճագարաբույծները բացատրել են, որ իրականում ընտանի ճագարներն օժտված չեն սեռական  մեծ ակտիվությամբ, թեպետ, հնարավոր է՝ դա կարելի է ասել նրանց վայրի ցեղակիցների մասին:

Հռոմի պապը կաթոլիկներին կոչ էր արել ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ ընտանիքի պլանավորմանը: Նա նշել էր, որ կան եկեղեցու կողմից խրախուսվող միջոցներ, որոնք կարգավորում են մանկածնությունը (օրինակ՝ կանանց ցիկլին հետևելը): Ընդ որում՝ Ֆրանցիսկոսը նաև նշել էր, որ եկեղեցին արգելում է հղիության արհեստական դադարեցումը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ահաբեկչության դեմ պայքարելու նպատակով Ֆրանսիան ևս 2600 ոստիկան կվարձի ‘
Հաջորդ հոդվածը‘Վերջին հրաժեշտը 6 ամսական Սերյոժա Ավետիսյանին (Տեսանյութ)’