‘Բեռլուսկոնին տեղափոխվել է հիվանդանոց’

1202

Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին  երեքշաբթի առավոտյան Միլանում շտապ տեղափոխվել է հիվանդանց, հաղորդել են իտալական զանգվածային լրատվամիջոցները:

ԶԼՄ-ների տվյալներով՝ 82-ամյա նախկին վարչապետը գտնվում է Սան-Ռաֆայելեի հիվանդանոցում, որտեղ 2016 թ. սրտի վիրահատության է ենթարկվել:

Այս անգամ հիվանդանոց տեղափոխելու պատճառները պաշտոնապես չեն հաղորդվում, սակայն ըստ լուրերի՝ վարչապետի մոտ երիկամների հետ կապված խնդիրներ են ծագել:

Ավելի վաղ Իտալիայի նախկին վարչապետը մտադրություն էր հայտնել առաջադրվելու Եվրախորհրդարանում:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Քոնոր Մակգրեգոր. «Հայերը կպայքարեն մինչև հաղթական ավարտը»’
Հաջորդ հոդվածը‘Ճապոնիայի կայսրը հրաժարվեց գահից՝ 200 տարվա ընթացքում առաջին անգամ’