‘Ճապոնիայի վարչապետը 41 տարուց ի վեր առաջին անգամ այցելում է Իրան’

1019

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն չորեքշաբթի ժամանում է Թեհրան, որտեղ հանդիպելու է Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի և երկրի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հետ:

Ճապոնիայի վարչապետները Իրան չեն այցելել 1978-1979 թթ. Իսլամական հեղափոխության ժամանակներից ի վեր: Ճապոնացի վերջին վարչապետը, որը ժամանել է Իրան, եղել է Տակեո Ֆուկուդան, որի այցը կայացել է 1978 թ.:

Ակնկալվում է, որ Աբեն Իրանի իշխանություններին կոչ կանի թուլացնել լարվածությունը մերձավորարևելյան տարածաշրջանում:

Այցը տևելու է մինչև հունիսի 14-ը:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Տոկաևը հինգ տարով ստանձնեց Ղազախստանի նախագահի պաշտոնը’
Հաջորդ հոդվածը‘Քոչարյանի գործով նիստը հետաձգվեց ‘