‘Քոչարյանի գործով նիստը հետաձգվեց ‘

1506

Ռոբերտ Քոչարյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանում այսօր մեկնարկած նիստը հետաձգվեց մինչև հունիսի 14-ը, ժամը 10.30։

Դատարանում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ինքնաբացարկի միջնորդություն է  ներկայացրեց դատավոր Արմեն Դանիելյանին։ 

Քոչարյանի պաշտպանները դատավորին բացարկ ներկայացնելը բացատրել են այն հանգամանքով, որ «երկու տարբեր դատական ակտերի դեմ բերված բողոքների քննությունը հանձնարարվել է» նույն դատավորին:

Հիշեցնենք, որ Քոչարյանի գործը կասեցնելու եւ խափանման միջոցը փոխելու Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Վերաքննիչ բողոք էին ներկայացրել Գլխավոր դատախազությունն ու 10 սպանվածներից 9-ի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանն ու տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

Այսօր դատարանում Քոչարյանի փաստաբանները ժամանակ խնդրեցին դատավորից՝ գործի ավելացած հատորների բովանդակությանը ծանոթանալու նպատակով:

Հենց այդ պատճառով էլ դատական նիստը հետաձգվեց:

 

Նախորդ հոդվածը‘Ճապոնիայի վարչապետը 41 տարուց ի վեր առաջին անգամ այցելում է Իրան’
Հաջորդ հոդվածը‘Մոլդովայի խորհրդարանի ղեկավարը Դեմոկրատական կուսակցությանը դիմել է կոչով’