Ճապոնիայում հրաժեշտ են տալիս Սինձո Աբեին

337

Ճապոնիայում նախկին վարչապետ Սինձո Աբեի հրաժեշտի արարողությունն է տեղի ունեցել։

Սինձո Աբեն սպանվել է անցյալ շաբաթ։ Այս ընթացքում մամուլում ավելի շատ տեղեկություններ են հայտնվում այն մարդու մասին, որը կասկածվում է նախկին վարչապետի նկատմամբ մահափարձի մեջ։

Աբեի վրա կրակած 41-ամյա Տեցույա Յամագամին վարչապետին մեղադրել է կրոնական մի խմբի աջակցության մեջ, որի հետ կապ է ունեցել նաև իր մայրը, և որին մայրը, Յամագամիի ասելով, փոխանցել է իր բոլոր խնայողությունները։

Թե հատկապես ինչ կրոնական խմբի մասին է խոսքը՝ պաշտոնապես չի հաղորդվում, սակայն երկուշաբթի օրը պարզվել է, որ Յամագամիի մայրը եղել է Միավորված եկեղեցու անդամ՝ կրոնական մի կազմակերպության, որը 1954 թ․ հիմնել է Սոն Մեն Մունը՝ ինքնահռչակ մեսսիան և մոլի հակակամունիստը։

Յամագամին քննիչներին պատմել է, որ մտադիր է եղել սկզբում սպանել այդ կազմակերպության առաջնորդին, հետո՝ Աբեին, որը, նրա պնդմամբ, Ճապոնիայում առաջ է մղել այդ եկեղեցին։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըISW․ Բելառուսի ուղղակի մասնակցությունը պատերազմին քիչ հավանական է
Հաջորդ հոդվածըԽաղաղության հավատամքով՝ կյանքում եւ հետմահու. Ալիք Մեդիա