ISW․ Բելառուսի ուղղակի մասնակցությունը պատերազմին քիչ հավանական է

352

Ալեքսանդր Լուկաշենկոն, հավանաբար, շարունակում է Ռուսաստանին  Բելառուսի օդային տարածքը տրամադրել, որպեսզի ցուցադրի, որ աջակցում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն նա զերծ է մնում բելառուսական զինված ուժերի ուղղակի մասնակցությունից պատերազմում, գրում են Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտի (ISW) փորձագետները։

Ուկրաինայի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Գրոմովը հուլիսի 7-ին հայտնել էր, որ բելառուսական կառավարությունը Ռուսաստանին է փոխանցել Գոմելի մարզի օդանավակայանը, իսկ հուլիսի 11-ին օդային տարածքի վերահսկման համակարգի ռուսաստանյան ինքնաթիռը ապրիլի 4-ից ի վեր առաջին անգամ մտել էր Բելառուսի օդային տարածք։

Ինչպես նշում  է ISW-ն, այդ փաստերը վկայում են, որ Լուկաշենկոն փորձում է աջակցել Պուտինին՝ առանց ուղղակի ռազմական մասնակցության, փորձելով դիմակայել այն ճնշմանը, որը ՌԴ նախագահը, հավանաբար, գործում է նրա նկատմամբ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՈւկրաինայից մեկ օրում ավելի քան 22 հազար փախստական է ժամանել Ռումինիա
Հաջորդ հոդվածըՃապոնիայում հրաժեշտ են տալիս Սինձո Աբեին