Թուրք քաղաքական գործիչը  կոչ է արել չընդունել Շվեդիայի դիմումը

166

Թուրքական «Վաթան» կուսակցության առաջնորդ Դողու Պերինչեկը խորհրդարանի պատգամավորներին հորդորել է դավաճանություն չգործել ազգի դեմ և չընդունել ՆԱՏՕ ընդունվելու վերաբերյալ Շվեդիայի վավերացված արձանագրությունը։

Թուրքիայի օրենսդիր մարմնի գլխավոր ասամբլեայում այդ փաստաթղթի քննարկման նախօրեին Պերինչեկի արած հայտարարությունը հրապարակել է Aydinlik թերթը։

«Միջազգային հարցերի հանձնաժողովի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի դիմումի ընդունումը հանցագործություն է՝ ուղղված Թուրքիայի ապագայի դեմ։ ՆԱՏՕ-ին «այո» ասելը դավաճանություն է Թուրքիայի հանդեպ։ Հանձնաժողովի ընդունած որոշումը անհրաժեշտ է մերժել,- հայտարարել է Պերինչեկը։- Խորհրդարանի պատգամավորները չեն կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները, կոչ ենք անում դեմ քվեարկել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը»։։

ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ Շվեդիայի դիմումի քննարկումը և քվեարկությունը տեղի են ունենալու հունվարի 23-ին։

Նախորդ հոդվածըԲաքուն Բորելին մեղադրում է Ադրբեջանի դեմ ագրեսիվ քաղաքականության հրահրման համար
Հաջորդ հոդվածըՃապոնիայում մտահոգված են, որ ՌԴ-ն կարող է ռազմական օգնություն ցուցաբերել ԿԺԴՀ-ին