‘Ճապոնիան ընդլայնել է պատժամիջոցները Սիրիայի դեմ ‘

841

Տոկիոն ընդլայնել է Սիրիայի դեմ կիրառվող պատժամիջոցները՝ կապված մերձավորարևելյան այդ պետությունում իշխանությունների և ընդդիմության միջև շարունակվող հակամարտության հետ, հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Այս մասին որոշումն ընդունվել է այսօր, Ճապոնիայի կառավարության նիստում: Ըստ նոր սահմանափակումների՝ Ճապոնիան սառեցրել է սիրիական ռեժիմի հետ կապ ունեցող 35 կազմակերպությունների և 59 մասնավոր անձանց  ակտիվները: Բացի այդ՝ Ճապոնիայի ԱԳՆ-ն 36 անձանց ցուցակ է ստացել, որոնք ենթակա են վիզային սահմանափակումների:

Տոկիոն բազմիցս կոչով դիմել է Սիրիայի իշխանություններին՝ դադարեցնել հակակառավարական ցույցերի ճնշումը: Դամասկոսում Ճապոնիայի դեսպանատունը չի աշխատում այս տարվա մարտ ամսից: 

Նախորդ հոդվածը‘Հրանտ Բագրատյան. Ո՞վ է գողացել այդ 1 միլիարդը’
Հաջորդ հոդվածը‘Չինական ընկերությունը պատրաստվում է դատի տալ New York Times-ին’