‘Ճապոնիան կվերանայի իր պաշտպանական ռազմավարությունը Չինաստանի հետ լարվածության պատճառով’

882

Ճապոնիան պատրաստվում է վերանայել իր պաշտպանողական ռազմավարությունը և կենտրոնանալ Չինաստանի կողմից աճող սպառնալիքի վրա:

Մյուս շաբաթ հրապարակվելիք նոր ռազմավարության նախագծերը վկայում են այն մասին, որ կառավարությունը մտադիր է գնել բարձրտեխնոլոգիական հետախույզ-ինքնաթիռներ և անօդաչու սարքեր, բացի այդ, ճապոնական իշխանությունները մտադիր են կործանիչների էսկադրիլիաները տեղաշարժել Արևելա-չինական ծովին ավելի մոտ հայտնում է BBC-ն:

Տոկիոյում այդ միջոցները անվանել են որպես տրամաբանական պատասխան:

Հիշեցնենք, որ ճապոնա-չինական հարաբերությունները սրվել են այս տարվա նոյեմբերից այն բանից հետո, երբ Չինաստանը իր հակաօդային պաշտպանության գոտու մեջ ներառեց Արևելա-չինական ծովում գտնվող կղզիները, որոնք հանդիսանում են Ճապոնիայի հետ տարածքային վեճի առարկա:

Նախորդ հոդվածը‘Գերակա շահի նոր օբյեկտը. Քաղաքապետը սեփականության օտարումը վերագրում է քաղաքացիների ցանկությանը’
Հաջորդ հոդվածը‘Չեմպիոնների լիգա. «Փլեյ-օֆֆում» առանց «Նապոլի», «Արսենալ» կամ «Բորուսիայի»’