Ճապոնիա․ ԿԺԴՀ-ն մեկ օրում երեք հրթիռ է արձակել

294

ԿԺԴՀ-ն մեկ օրում երեք հրթիռ է արձակել, ենթադրաբար՝ բալիստիկ հրթիռներ։

Այդ մասին հինգշաբթի հաղորդել է Ճապոնիայի առափնյա պաշտպանությունը։

Ավելի վաղ առափնյա պաշտպանությունը տեղեկացրել էր, որ առաջին հրթիռի հետագիծն անցնում էր երկրի տարածքով։ Հետո Ճապոնիայի պաշտպանության նախարար Յասուկաձու Համադան հերքեց այդ տեղեկությունը՝ հայտարարելով, որ հրթիռն ընկել է Ճապոնական ծովը։

Պաշտպանության նախարարը նաև հայտարարել է, որ այնուհետև արձակված երկու հրթիռներից մեկը անցել է 750 կմ  տարածք, և թռիչքի առավելագույն բարձրությունը կազմել է 2 հազար կմ։

Ճապոնիայի իշխանությունները հիմա  ուսումնասիրում են ԿԺԴՀ-ի իրականացրած  արձակումների մանրամասները։ Վարչապետ Ֆումիո Կիսիդայի գրասենյակին կից՝ ստեղծվել է հրթիռների արձակման վերաբերյալ տվյալներ հավաքագրելու շտաբ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄԱԿ ԱԽ-ն չի ընդունել Ռուսաստանի բանաձևը
Հաջորդ հոդվածըԻտալիայի ԱԳՆ․ Անհրաժեշտ է, որ Պուտինն ու Զելենսկին բանակցեն