‘ՃՏՊ Արագածավան-Գետափ ավտոճանապարհին. ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է’

828

Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ  «Հ-17» միջհամայնքային ավտոճանապարհի Արագածավան-Գետափ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են «Օպել» մակնիշի 34MZ198 պետհամարանիշի և «Տոյոտա» մակնիշի (վարորդ՝ Վ. Մ., ծնվ. 1965թ.) 34UM551 պետհամարանիշի  ավտոմեքենաները, ինչից հրդեհ է բռնկվել «Օպել» մակնիշի ավտոմեքենայում:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 1986թ. ծնված Ա. Ն.-ն տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալին քաղաքի ԲԿ, այնուհետև՝ «Արմենիա» ՀԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.55-ին, մարվել՝ 01.03-ին:
Ամբողջությամբ այրվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենան:

Նախորդ հոդվածը‘ՔԿՀ-ի աշխատակիցները իրենցով են արել դատապարտյալին ուղարկված թմրամիջոցը’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը նահանջում է ‘