‘ՃՏՊ` Երևան-Երասխ ավտոճանապարհին’

849

Ինչպես հաղորդում է ԱԻՆ-ը երեկ՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 22.23-ին ահազանգ է ստացվել, որ Մասիս — Արտաշատ ավտոճանա­պարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Երևան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ-ում ՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում, «Կրայսլեր-300» մակնիշի 31LL434 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է «ԲՄՎ-316» մակնիիշի 17LU036 պետհամարանիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով «Կրայսլեր-300» մակնիշի վարորդ 1990թ. ծնված Հ. Ջ.-ն ստացել է թեթև մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Արտաշատի» ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքա­զրկել են ավտոմեքենան և փակել գազի փականը:

Նախորդ հոդվածը‘Պարզեցված, խորը եւ համապարփակ հեքիաթ Բալաբեկի, երկընտրանքի, Վանյայի ու Ջորջի մասին’
Հաջորդ հոդվածը‘Չեխիայում ձերբակալվել են մի քանի ֆուտբոլիստներ՝ «պայմանավորված խաղերի» առնչությամբ’