ՄԱԳԱՏԷ․ ԶԱԷԿ-ի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու հարց այլևս չի դիտարկվում

188

Այլևս չի քննարկվում Զապորժյան ԱԷԿ-ի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու հարցը, խոսքը ատոմային էլեկտրակայանի շուրջ ռազմական գործողությունները դադարեցնելու մասին է։

Այդ մասին չորեքշաբթի հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության՝ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Միջազգային հարաբերությունների ամերիկյան հասարակական խորհրդի համաժողովում։

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարին հարց է տրվել, թե արդյո՞ք ԶԱԷԿ-ի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու վերաբերյալ նրա առաջարկը բավարար միջազգային աջակցություն է ստացել։

«Մենք ապառազմականացված գոտու մասին չենք խոսում։ Մենք հրաշալի հասկանում ենք՝ ինչ լրացուցիչ բարդություններ կբերի դա, հատկապես ակտիվ ռազմական գործողությունների գոտում։ Չափազանց դժվար կլինի իրականությունը պարզելու գործընթացը․ ապառազմականացված գոտուց մեկ մղոն հեռու՝ տարածքը կլինի արտակարգ ռազմականացված։ Ուստի մենք այլևս այդ հարցը չենք դիտարկում»,- պատասխանել է Գրոսսին և հավելել, որ այժմ խոսքն այն մասին է, որ անհրաժեշտ է հսկողություն սահմանել, որպեսզի չգրոհեն ատոմակայանի վրա կամ այն չօգտագործեն հարձակում իրականացնելու նպատակով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՍթոլթենբերգ․ Արևմուտքը պետք է պատրաստվի երկարատև հակամարտության Ուկրաինայում
Հաջորդ հոդվածը«Ինտերը» բանակցություններ է վարում «Լիվերպուլի» ֆուտբոլիստի հետ