‘ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը բանակցությունների համար ժամանել է Թեհրան’

744

Չորեքշաբթի առավոտյան ՄԱԳԱՏԷ-ի պատվիրակությունը ժամանել է Թեհրան՝ մասնակցելու իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների հերթական փուլին, փոխանցում է France-Presse գործակալությունը՝ հղում անելով իրանական ԶԼՄ-ներին:

Նախօրեին Իրանի արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհին տեղեկացրել էր, որ միջազգային գերատեսչության մասնագետները Իրանում քննարկելու են «Պարչին» օբյեկտի առնչությամբ համագործակցության հարցերը:

Հունվարի կեսերին ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչները հայտարարեցին, որ Թեհրանում Իրանի ղեկավարների հետ անցկացված հանդիպումն անարդյունք է եղել: Գործակալությունը նաև տեղեկացրել էր, որ իր մասնագետներին այդպես էլ թույլ չեն տվել մուտք ունենալ Պարչին քաղաքի ռազմակայան, որտեղ, հնարավոր է, միջուկային զենքի ստեղծման աշխատանքներ  են ընթանում, հաղորդում է  РИА Новости

Նախորդ հոդվածը‘Նիգերիայի հավաքականի խաղացողները կստանան 32 հազարական դոլար եւ հողատարածք մայրաքաղաքում’
Հաջորդ հոդվածը‘Այսօր ճանապարհներին կդիտվի մերկասառույց, լեռնանցքներում` բուք և ցածր տեսանելիությոն:’