‘Մադուրոն իր դեմ մահափորձը գնահատել է 20 մլն դոլար’

1200

Անցյալ տարվա օգոստոսին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ մահափորձի կազմակերպումը մի քանի միլիոն դոլար է արժեցել:

Նման տվյալներ է բերել պետության ղեկավարն ինքը:
«Իմ սպանության պլանը, որը փորձեցին իրականացնել անցյալ տարվա օգոստոսին, մի քանի միլիոն դոլար է նստել: Ասում են՝ 20 միլիոն»,- Venezolana de Television հեռուստաալիքի եթերում հայտարարել է Մադուրոն: Նա հավելել է, որ մահափորձի կազմակերպիչները փողն ստացել են արտասահմանից:

Վենեսուելայի նախագահի դեմ մահափորձը՝ պայթուցիկներով անօդաչու թռչող սարքերի օգնությամբ, տեղի է ունեցել Կարակասում 2018 թ. օգոստոսի 4-ին, երբ նա ելույթ էր ունենում Բոլիվարիական ազգային գվարդիայի 81-ամյակին նվիրված արարողության ժամանակ: Մադուրոն և երկրի բարձրագույն ղեկավարությունը չէին տուժել: Դրանից հետո Մադուրոն տեղի ունեցածի համար մեղադրել էր «վենեսուելական և կոլումբիական աջ ծայրահեղականներին» և Խուան Մանուել Սանտոսին, որն այդ ժամանակ Կոլումբիայի ղեկավարն էր: Կոլումբիայի ԱԳՆ-ն այդ մեղադրանքներն անհեթեթ էր անվանել:

Փոխանցում է tass.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Զելենսկին հավաստիացրել է, որ Մերկելն իր կողքին ապահով էր’
Հաջորդ հոդվածը‘Ինդոնեզիայի մայրաքաղաքի տեղափոխումը Ջակարտայից կսկսվի 2021 թվականին’