‘Մադուրոն Կոլումբիան անվանել է «անգործունակ պետություն»’

1209

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Կոլումբիան անվանել է «անգործունակ պետություն», որի տարածքից ծայրահեղականները հարձակումներ են գործում Բոլիվարիական Հանրապետության վրա։

«Այդ երկիրն անգործունակ պետություն է, որի սահմաններից ներս ծաղկում են մաքսանենգները, թմրավաճառները և ռազմականացված կազմավորումները»,- հայտարարել է Մադուրոն Կարակասում ելույթ ունենալիս։

Նա նաև հավելել է, որ Վենեսուելայի իրավապահ մարմիններն այս տարի ռեկորդ են սահմանել՝ առգրավելով հարևան երկրից եկող ավելի քան 22 տոննա թմրանյութ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը‘Սիբիրում անտառային հրդեհների ծավալը կրճատվել է’
Հաջորդ հոդվածը‘Վաշինգտոն. Կիրյոսը եզրափակչում հաղթեց Մեդվեդևին’