‘Մադուրոն ՄԱԿ-ին կոչ է անում ԱՄՆ-ից պահանջել փոխել հրամանագիրը’

841

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշին, որում համաշխարհային կազմակերպության անդամներին կոչ է արել ԱՄՆ-ից պահանջել փոխել հրամանագիրը, որը արգելափակում է Վենեսուելայի իշանությունների՝ ամերիկյան իրավասության տակ գտնվող սեփականությունը:

Ուղերձում Մադուրոն նշել է , որ անհրաժեշտ է «ամբողջ ծավալով ապահովել Վենեսուելայի բոլոր բնակիչների՝ զարգացման և լիարժեք կյանքի իրավունքը»:  Մասնավորապես՝ նախագահը նշել է, որ ԱՄՆ պատժամիջոցները «Վենեսուելայի բնակչությանը զրկում են սննդամթերք և դեղորայք ձեռք բերելու հնարավորությունից»:

Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որն ամբողջությամբ արգելափակում է Վենեսուելայի կառավարության՝ ամերիկյան իրավասության տակ գտնվող սեփականությունը և արգելք է մտցնում նրան ցանկացած ձևով ֆինանսական միջոցների, ապրանքների և ծառայությունների տրամադրման նկատմամբ: Արգելանքն ուժի մեջ է մտել օգոստոսի 5-ից:

Փոխանցում է tass.ru-ն: 

 

 

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանն օգոստոսի 14-16-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա’
Հաջորդ հոդվածը‘Economist. Ռուսաստանը ամենաշատ հիշատակվող երկիրն է Թրամփի Twitter-ում’