Մադուրոն պահանջել է չեղարկել ԱՄՆ-ի բոլոր պատժամիջոցները Վենեսուելայի դեմ

193

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ-ից պահանջել է առանց նախապայմանների չեղարկել հարավամերիկյան հանրապետության դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները։

«ԱՄՆ-ը խոսում է Վենեսուելայում ազատ ընտրությունների մասին, և մենք ասում ենք՝ այո՛, ինչպես միշտ՝ ազատ ընտրություններ Վենեսուելայում, բայց այդ դեպքում՝ ազատ ընտրություններ՝ տնտեսության, հասարակության, երկիր դեմ բոլոր պատժամիջոցներից»,- նշել է Մադուրոն։

Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ը «Վենեսուելայի դեմ ոչ մի պատժամիջոց չի չեղարկել», այլ ընդամենը ժամանակավորապես երկրում աշխատելու «արտոնագրեր է տվել» ընկերություններին։

ԱՄՆ-ը և իր դաշնակիցները Վենեսուելայի դեմ 930 միակողմանի սահմանափակող միջոցներ են ընդունել Հանրապետության տնտեսությանը ամենամեծ վնասը պատճառում են դաժան սանկցիաները, որոնք սահմանվել են 2019 թ․ Petroleos de Venezuela  պետական նավթագազային ընկերության դեմ, ինչի արդյունքում Վենեսուելան կորցրել է ավելի քան 232 մրդ դորլար։ Հանրապետությանը պատկանող 30 մլրդ դոլարը արգելափակված է արևմտյան բանկերում։

Նախորդ հոդվածըՉԺՀ ԱԳՆ ղեկավար․ 2023 թ․ Սաուդյան Արաբիան և Իրանը պատմական հաշտություն կնքեցին
Հաջորդ հոդվածըEurasia Group-ի փորձագետ․ 2024 թ․ Կիևն ավելի շատ տարածքներ կկորցնի