Eurasia Group-ի փորձագետ․ 2024 թ․ Կիևն ավելի շատ տարածքներ կկորցնի

209

Ուկրաինան մասերի կբաժանվի և կարող է ավելի շատ տարածքներ կորցնել 2024 թ․։

Նման կարծիք է հայտնել Eurasia Group վերլուծական կենտրոնի քաղաքագետ և ղեկավար Յան Բրեմմերը Time ամսագրի համար հոդվածում։

«Այս տարի Ուկրաինան, փաստորեն, մասերի կբաժանվի, Ռուսաստանը հիմա նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել և նյութական առավելություն ունի մարտի դաշտում։։ Եթե Ուկրաինան  մոտ ժամանակներս չլուծի անձնակազմի խնդիրը, չմեծացնի զենքի արտադրությունը և իրական ռազմավարություն չկառուցի, ապա նրա տարածքային կորուստները մշտական կլինեն և ավելի կշատանան»,- նշել է փորձագետը։

Այդ պատճառով, վերլուծաբանի կարծիքով՝ Կիևը կարող է ավելի շատ ռիսկի դիմել նոր տարում, այդ թվում՝ հարվածներ հասցնելով Ռուսաստանի տարածքին։

Նախորդ հոդվածըՄադուրոն պահանջել է չեղարկել ԱՄՆ-ի բոլոր պատժամիջոցները Վենեսուելայի դեմ
Հաջորդ հոդվածըAl Jazeera․ Իսրայելի բանակը գրոհում է  քաղաքները Հորդանանի Արևմտյան ափում