ՉԺՀ ԱԳՆ ղեկավար․ 2023 թ․ Սաուդյան Արաբիան և Իրանը պատմական հաշտություն կնքեցին

185

Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև հարաբերությունների կարգավորումը 2023 թվականի ամենախոշոր իրադարձություններից էր և պատմական օրինակ՝ երկրների միջև սուր հակասությունների քաղաքական կարգավորման համար։

Այդ մասին հայտարարել է ՉԺՀ արտաքին գործերի նախարար Վան Ին՝ ելույթ ունենալով Պեկինում կառավարական նստավայրում։

Վան Ին նաև ընդգծել է․ որ «Չինաստանը միշտ ակտիվ, բարեհաճ և հուսալի միջնորդ է եղել, երբեք աշխարհաքաղաքական շահեր չի հետապնդել և երբեք իր կամքը չի պարտադրել ուրիշներին»։

 Նա հավելել է, որ ՉԺՀ-ն շարունակում է աջակցել Մերձավոր Արևելքի երկրներին՝ երկխոսության և խորհրդակցությունների միջոցով լուծելու տարաձայնությունները։

Մարտի 10-ին Թեհրանը և Էր-Ռիյադը պայմանավորվեցին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և երկու ամսվա ընթացքում վերսկսել դեսպանատների աշխատանքը։

Նախորդ հոդվածըՄերձդնեստրի նախագահ․ Մոլդովան բանակցություններից անցել է ճնշման մեթոդների
Հաջորդ հոդվածըՄադուրոն պահանջել է չեղարկել ԱՄՆ-ի բոլոր պատժամիջոցները Վենեսուելայի դեմ