‘Մադրիդի լեգենդը անցկացրել է կարիերայի վերջին հանդիպումը և նվաճել իր վերջին գավաթը (տեսանյութ)’

1110

Իսպանացի հայտնի ֆուտբոլիստ Ռաուլը, ով հանդես է գալիս ամերիկյան «Նյու Յորք Կոսմոսի» կազմում, անցկացրել է պրոֆեսիոնալ կարիերայի վերջին հանդիպումը։

Ամերիկյան NASL-ի եզրափակչում «Կոսմոսը» 3:2 հաշվով հաղթել է «Օտավային» և MLS-ին մասնակցելու ուղեգիր ձեռք բերել:

Ռաուլ Գոնսալեսը  «Նյու Յորք Կոսմոսի» հետ Հյուսիսամերիկյան ֆուտբոլային լիգայի չեմպիոն դառնալուց հետո կիսվել է տպավորություններով:

«Ես շատ երջանիկ եմ: Այս խաղը վերջինն էր իմ կարիերայում: Շատ հպարտ եմ այն ամենով, ինչի հասել եմ: Հիմա սկսում եմ նոր կյանք»,- 38-ամյա իսպանացու խոսքը մեջբերում էAS-ը

Հիշեցնենք, որ դա Ռաուլի կարիերայի 22-րդ տիտղոսն էր: Նա Արքայական ակումբի գլխավոր թիմում հանդես էր եկել 1994-2010-ի, իսկ հետո խաղացել է նաեւ Գելզենկիրխենի «Շալկեում» ու քաթարյան «Ալ Սադում»: Ամբողջ կարիերայի ընթացքում իսպանացին դարձել է 427 գոլի հեղինակ:

Նախորդ հոդվածը‘Շախմատի ԵԱ. Հայաստանի հավաքականը հաղթել է Նորվեգիային,շախմատիստուհիները ոչ-ոքի են խաղացել Թուրքիայի հավաքականի հետ’
Հաջորդ հոդվածը‘ՖԱՖ-ը պահանջում է Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը’