‘Շախմատի ԵԱ. Հայաստանի հավաքականը հաղթել է Նորվեգիային,շախմատիստուհիները ոչ-ոքի են խաղացել Թուրքիայի հավաքականի հետ’

1183

Իսլանդիայում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է Նորվեգիայի հետ։

Մեր հավաքականը 2,5:1,5 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ։:

Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի նկատմամբ, իսկ Հրանտ Մելքումյանը սպիտակներով առավելության է հասել Ֆրոդե Ուրկադելային:

Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի է խաղացել Յոն Լյուդվիգ Համերի հետ, Սերգեյ Մովսեսյանը սևերով պարտվեց Արյան Տարիին:

3 տուրերից հետո Հայաստանի հավաքականն ունի 2 հաղթանակ և 1 պարտություն:

Շախմատի կանանց Եվրոպայի թիմային առաջնության 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի է խաղացել Թուրքիայի ընտրանու հետ:

Լիլիթ Մկրտչյանը հաղթել է իր պարտիան, Լիլիթ Գալոյանն ու Մարիա Կորսովան ոչ-ոքի են խաղացել, իսկ Էլինա Դանիելյանը զիջել է մրցակցին: Դիմակայությունն ավարտվել է ոչ-ոքի` 2:2 հաշվով:

Երեք տուրերից հետո Հայաստանի հավաքականն իր ակտիվում մեկական հաղթանակ, ոչ-ոքի և պարտություն ունի։

Նախորդ հոդվածը‘Մենք ասում ենք՝ տունը քանդվում է, դուք ասում եք՝ միջանցիկ քամի է. Արամ Մանուկանի բանավեճը Արծվիկ Մինասյանի հետ ‘
Հաջորդ հոդվածը‘Մադրիդի լեգենդը անցկացրել է կարիերայի վերջին հանդիպումը և նվաճել իր վերջին գավաթը (տեսանյութ)’