Մադրիդի «Ռեալը» հունիսի 13-ին հրաժեշտ կտա Մարսելոյին

308

Մադրիդի «Ռեալը» չի երկարաձգի պայմանագիրը թիմի ավագ, 34-ամյա բրազիլացի պաշտպան Մարսելոյի հետ։

Արքայական ակումբը հունիսի 13-ին կանցկացնի հրաժեշտի պաշտոնական միջոցառում նախագահ Ֆլորենտինո Պերեսի եւ ֆուտբոլիստի մասնակցությամբ, հաղորդում է «Ռեալի» կայքը։

Մարսելոն «Ռեալում» էր 2007 թվականից՝ 545 խաղում խփելով 38 գոլ, կատարելով 103 գոլային փոխանցում։ Արքայական ակումբի հետ նա դարձել է Իսպանիայի 6-ակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի 5-ակի գավաթակիր։

Նախորդ հոդվածըԻսպանիան հաղթեց Չեխիային, Պորտուգալիան առանց Ռոնալդուի պարտվեց (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը«Ինտերն» ավարտել է բանակցությունները Մխիթարյանի հետ