Մադրիդ․ Ալկարասը պաշտպանեց տիտղոսը

189

Աշխարհի երկրորդ ռակետ Կառլո Ալկարասը պաշտպանեց Մադրիդի «Մասթերս» մրցաշարի հաղթողի տիտղոսը։ Եզրափակիչում իսպանացի թենիսիստը մրցեց աշխարհի 65-րդ ռակետ, գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆի հետ։

Ալկարասն առավելության հասավ երեք սեթում՝ 6:4, 3:6, 6:3։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 27 րոպե։

Մադրիդի «Մասթերսի» մրցանակային հիմնադրամը 7,7 միլիոն եվրո էր։ Ալկարասը կստանա 1,1 միլիոն եվրո։

20-ամյա Ալկարասը 10-րդ տիտղոսը նվաճեց ATP  մրցաշարերում։

Իսպանացի Ռաֆայել Նադալից (2013, 2014) հետո Ալկարասը դարձավ երկրորդը, ում հաջողվեց երկու տարի անընդմեջ հաղթել այս մրցաշարում։

Նախորդ հոդվածըDiario Sport. Մեսսին Բուսկետսի և Ալբայի հետ կտեղափոխվի Սաուդյան Արաբիա
Հաջորդ հոդվածը11 տարի անց․ Ասադը և Սիրիան վերադառնում են արաբական աշխարհ