Diario Sport. Մեսսին Բուսկետսի և Ալբայի հետ կտեղափոխվի Սաուդյան Արաբիա

177

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Սերխիո Բուսկետսի և Ժորդի Ալբայի հետ կտեղափոխվի Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբներից մեկը:

Ըստ Sport-ի՝ երեք ամիս առաջ արգենտինացին կտրականապես դեմ էր Սաուդյան Արաբիա տեղափոխվելուն, սակայն այս պահին իրադարձությունների նման զարգացումն ամենահավանականն է թվում։ Նա ցանկանում է շարունակել խաղալ, բայց իրատեսորեն գնահատում է իր մարզավիճակը և հասկանում, որ դժվար թե կարողանա ամենաբարձր մակարդակով հանդես գալ։

Նշվում է, որ 35-ամյա արգենտինացին մտածում էր «Բարսելոնա» տեղափոխվելու մասին, սակայն այն դժվար թե իրականացվի ակումբի վատ ֆինանսական վիճակի պատճառով։  Հարձակվողը ցանկանում է նոր միջավայրում շրջապատված լինել վստահելի մարդկանցով, այդ իսկ պատճառով մտադիր է նոր ակումբ տեղափոխվել նախկին խաղընկերների՝ Բուսկետսի և Ալբայի հետ:

Նախորդ հոդվածըՄոուրինյուն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ
Հաջորդ հոդվածըՄադրիդ․ Ալկարասը պաշտպանեց տիտղոսը