‘Մալթայում հրաժարվել են Յանուկովիչին դիմավորել որպես նախագահի’

1266

Մալթայի իշխանությունները Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին հայտնել են, որ հաջորդ շաբաթ Մալթա նախատեսված նրա այցի շրջանակներում նրան չեն երաշխավորում նախագահների կամ պետական այրերի այցերի համար նախատեսված պաշտոնական ընդունելություն: Այդ մասին նախօրեին հայտնել է Malta Today-ը: Վիլնյուսյան գագաթնաժողովում ձախողումից հետո Մալթան պետք է լիներ Յանուկովիչի այցելած առաջին ԵՄ երկիրը: Հավանաբար՝ հենց այդ կապակցությամբ Յանուկովիչը անորոշ ժամանակով հետաձգել է նախատեսված այցը Մալթա: Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում տեղադրվել է հետևյալ հայտարարությունը. «Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը որոշում է ընդունել հետաձգել մյուս շաբաթ նախատեսված պաշտոնական այցը Մալթայի Հանրապետություն՝ պայմանավորված ներքաղաքական խնդիրներում կենտրոնանալու անհրաժեշտությամբ», փոխանցում է correspondent.net-ը:

 

Նախորդ հոդվածը‘Կրեմլ. Յանուկովիչը Մաքսային միություն մտնելու համաձայնություն չի տվել’
Հաջորդ հոդվածը‘Մանդելայի դին երեք օրվա ընթացքում կպտտեցնեն մայրաքաղաքի փողոցներով’