Մակրոնը կոչ է անում թույլ չտալ, որ Ռուսաստանը հաղթի Ուկրաինայում

180

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը կոչ է արել բացառել Ռուսաստանի հաղթանակը Ուկրաինայի դեմ պատերազմում։

Նման հայտարարություն Ֆրանսիայի ղեկավարն արել է մամուլի ասուլիսում, որը հեռարձակել է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։

«Եվրոպացիները և մենք՝ ֆրանսիացիներս, ստիպված ենք լինելու առաջիկա շաբաթներին և ամիսներին նոր որոշումներ կայացնել, մասնավորապես՝ թույլ չտալ Ռուսաստանի հաղթանակը»,- ասել է Մակրոնը։

Նրա խոսքով՝ «թույլ տալ, որ Ռուսաստանը հաղթի՝ կնշանակի, որ մեր սահմանած միջազգային կարգի կանոններն այլևս կարելի է չպահպանել»։

«Մեր բալթյան, լեհ և ռումինացի բարեկամների կյանքն անտանելի կդառնա,- պնդել է Ֆրանսիայի առաջնորդը։- Չեմ մոռանում նաև Մոլդովային և կովկասյան պետություններին»։

Նախորդ հոդվածըԲիշքեկում ռազմական ուղղաթիռ է աղետի ենթարկվել
Հաջորդ հոդվածըՊաղեստինը պատրաստ է վերահսկողության տակ առնել Գազայի հատվածը